Ղրղզստանում ձերբակալվել է խոշոր հանցախումբ՝ բաղկացած ՆԳՆ-ի և այլ պետական ծառայության աշխատակիցներից
Աֆղանստանից թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող Ղրղզստանի իրավապահ մարմինների աշխատակիցների ձերբակալության գործողությունը վերահսկել են երկրի փոխվարչապետ Աբդրահման Մամաթալիևը և Թմրանյութերի վերահսկողության պետական ծառայության ղեկավարությունը, գրում է kommersant.ru-ն։
«Անցկացված գործողության նպատակը եղել է ոչ միայն առավել վտանգավոր հանցախմբի չեզոքացումը, այլև իրավապահ մարմինները թմրանյութերի առևտրով զբաղվող աշխատակիցներից մաքրելը»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
Հանցավոր խմբավորման առաջնորդը եղել է Բատկենյան շրջանի ոստիկանության շրջանային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետը։ Ձերբակալվել են ոչ միայն կատարողները, այլև խմբավորման կազմակերպիչները։
Ձերբակալվածներից առգրավվել է մոտ 52 կգ թմրանյութ, որից 26 կգ-ն՝ աֆղանստանյան արտադրության հերոին։










