Համ չագուչն ա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը, ոնց ուզում եք՝ օգտագործեք. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

14:04 • 13.02.15

Համ չագուչն ա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը, ոնց ուզում եք, օգտագործեք. Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին երեկ իր ելույթի խոսքում հայտարարել է Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով հավատացրել է, որ Երկրապահ կամավորականները միանշանակ Նախագահ Սերժ Սարգսյանի կողքին կանգնելու են։


«Մարդիկ դեպքն ու դեմքը խառնել են իրար... ոսկի ձկնիկի պատմությունն ա՝ Դոդի Գագոն արդեն ազատամարտիկների ճամբարներ է սարքել։ Երբ որ մի հատ բացեց, խնդրեցի Նախագահին, Սարոյան Սեյրանը միջամտեց, Հովիկը Աբրահամյան, որ այ տղա, դու քո գործով զբաղվի էլի, սպորտսմեն էր էն վախտ, թե քաղաքական գործիչ էիր, ես բիթի էլ չեմ, դուք կիմանաք, վերջ տեղը չբերեց։ Մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, բայուշկի...»-նշեց նա։ 


Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե ոչ միայն քաղաքական դաշտը, այլ երկիրն աղավաղել են և նկատեց, թե իրենք են երկրի անկախության տերը և դրա համար հազարավոր կյանքեր են տվել հայրենիքին։