Մերկելը 1 շաբաթում ինքնաթիռով ավելի քան 20.000 կմ ճանապարհ է անցել

16:38 • 13.02.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին շաբաթվա ընթացքում ինքնաթիռով ավելի քան 20 հազար կիլոմետր ճանապարհ է անցել, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Այդ ընթացքում կանցլերը եղել է Կիևում, վերադարձել է Բեռլին, այնուհետ ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների: Ավելի ուշ նա թռել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման:

 

Փետրվարի 11-ին Մերկելը ժամանել է Մինսկ՝ «նորմանդական քառյակի» հանդիպմանը (Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա), իսկ դրանից հետո մեկնել է Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովին: