Մերկելը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու ժամկետները

15:33 • 13.02.15

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության ընդունած նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ԵՄ-ի գագաթաժողովի ավարտից հետո:

 

Նրա խոսքով՝ պատժամիջոցները Մարիուոպոլի վրա ռուսամետ անջատողականների հարձակումների պատասխանն են:

 

Նոր պատժամիջոցները ներառում են վիզային արգելքներ և ԵՄ-ում սեփականության կալանք 19 մասնավոր անձի (Ուկրաինայի 14 քաղաքացի և 5 ռուս) և 9 կազմակերպության համար: Անվանական ցանկը դեռ չի հրապարակվել:

 

Միևնույն ժամանակ, գագաթաժողովը կոչ է արել Եվրահանձնաժողովին Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցները պատրաստել՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար: Մերկելը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է պահպանել Մոսկվայի գործողություններին «արձագանքելու հնարավորությունը»: