Մինսկում անվտանգության աշխատակիցը «փակել» է ռուս լրագրողի բերանը (տեսանյութ)

16:20 • 13.02.15

Համացանցում հայտնվել է տեսաձայնագրություն, որում է երևում է, թե ինչպես է Մինսկում անվտանգության աշխատակիցը լռեցնում ռուսական «Россия-1» հեռուստաալիքի լրագրող Օլգա Սկաբեևային, ով ցանկանում է հարց տալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, գրում է РИА Новости-ն։

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժեշտ տալով՝ Պորոշենկոն դուրս է գալիս Անկախության պալատից, երբ լրագրողը փորձում է հարցնել՝ ինչպես է նա գնահատում «նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների արդյունքները։