ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածությունը

09:18 • 13.02.15

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել է Էշթոն Քարթերի թեկնածությունը Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Քվեարկությունը դեռևս շարունակվում է, սակայն նրա թեկնածության օգտին արդեն քվեարկել է անհրաժեշտ մեծամասնությունը:

 

Կողմ է քվեարկել 100 սենատորներից 80-ը, դեմ՝  դեռևս 4-ը:

 

60-ամյա Քարթերի թեկնածությունն ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր երկրի նախագահ Բարաք Օբաման՝ անցյալ տարեվերջին:

 

2011-2013 թվականներին նա զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա համարվում է փորձառու ղեկավար և վայելում է ամերիկացի օրենսդիրների աջակցությունը: Ակնկալվում է, որ Սենատն ամբողջական կազմով նրան շուտով կհաստատի Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում: