Համացանցում է հայտնվել Պորոշենկոյի և Լուկաշենկոյի խոսակցությունը «կեղտոտ խաղի» մասին (տեսանյութ)

17:08 • 13.02.15

Համացանցում է հայտնվել Մինսկում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ («նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների- Tert.am) Ուկրաինայի և Բելառուսի նախագահների խոսակցությունից մի հատված, գրում է korrespondent.net-ը:

 

Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Պյոտր Պորոշենկոն ասում Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ «… նա անազնիվ և կեղտոտ է խաղում…»:

 

«Ես գիտեմ, բոլորն էլ հասկացան դա»,- Պորոշենկոյին պատասխանել է Բելառուսի առաջնորդը:

 

Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Թե ում մասին է խոսքը, հայտնի չէ: