Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Նովակովսկիի հետ:
Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։
Հանդիպմանն արծարծվել են մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ են փոխանակվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձել է եղել փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին:










