Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահի խորհրդական

23:35 • 13.02.15

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր արտահաստիքային օգնականի պաշտոնում է նշանակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Պորոշենկոյի ստորագրությամբ նշանակման համապատասխան փաստաթուղթը հայտնվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում:  Դրանում, մասնավորապես, ասված է. «Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել Ուկրաինայի նախագահի խորհրդական՝ արտահաստիքային»:

 

Դեռ անցած տարի մի քանի անգամ մամուլում լուրեր են հայտնվել ՈՒկրաինայի նոր իշխանական տարբեր կառույցներում Սաակաշվիլիին առաջարկված պաշտոնների մասին, որոնք նա չէր ընդունում: