Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն վրացի կգլխավորի
Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Դավիդ Սակվարելիձեն անուղղակի կերպով հաստատել է, որ համաձայնել է գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն։
Մի շարք ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այդ պաշտոնից ավելի վաղ հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է newsgeorgia.ru-ն։
Համաձայն ոչ պաշտոնական տեղեկության՝ այդ նոր պաշտոնում Սակվարելիձեի տեղակալները կլինեն Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Գիզո Ուգլավան։ Հայտնի է նաև, որ Սակվարելիձեն արդեն դիմել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար։
«Սիրելիներս, երկար մտածելուց և քննարկումներից հետո, ես իմ թիմի հետ որոշում կայացրեցի համաձայնել ընկերների և գործընկերների խնդրանքին և ներառվել Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կառուցման գործում»,- գրել է Սակվարելիձեն Facebook սոցկայքում։










