Երբ հնչեցին քաղաքական գնահատականներ, այդ պերսոնայի լամուկները սկսեցին անձնական վիրավորանքների տարափ. Է. Շարմազանով (տեսանյութ)
Չնայած Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՀ պետականության անկյունաքարային ճշմարտություններից մեկն այն է, որ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը, բայց կա նաև աստվածաշնչյան ճշմարտություն:
ՀՀԿ խորհրդի նիստում, անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, իր ելույթում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, որ շատ դեպքերում ու երկար ժամանակ հենց իրենց շարքերից չափավորության կոչեր են լսվել, որ չի կարելի երկրորդ քաղաքական ուժի և նրա ղեկավարի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցրել:
«Մենք՝ հանրապետականներս, երբեք չենք մտել անձնական վիրավորանքների դաշտ, բայց արի ու տես, երբ հնչեցվեցին քաղաքական գնահատականներ, Ձեր նշած պերսոնան՝ իր լամուկներով, միանգամից հրահանգավորված սկսեցին անձնական վիրավորանքների տարափ: Խոսքը իմ մասին չէ, այլ նաև քաղաքական ընդդիմության մասին է և շարքային քաղաքացիների»,-նշեց ՀՀԿ խոսնակը:
Նա նշեց, որ հայ ժողովրդի նման մշակութաստեղծ ազգի համար ընդունելի չէ ու անգամ վիրավորական է, երբ նման գործիչներն են ունենում քաղաքական հավակնություններ:
«Քաղաքական հավակնությունները դեռ մի կողմ, բա բառապաշա՞րը»,- հռետորական հարց տվեց Էդուարդ Շարմազանովը՝ եզրափակելով ելույթը:










