Սիդնեյում ուսանողների ու ոստիկանության միջև բախումների հետևանքով 40 մարդ է տուժել
Սիդնեյի կենտրոնում ուսանողները ցույցեր են կազմակերպել ընդդեմ կառավարության սոցիալական քաղաքականության, տեղեկացնում է ТАСС-ը:
Ակցիան տեղի է ունեցել այն շենքի մոտ, որտեղ երկրի կրթության նախարար Քրիստոֆեր Պայնի մասնակցությամբ համաժողով է անցկացվելիս եղել:
Երիտասարդները նախ նախարարին հասցեագրված վիրավորական կարգախոսներ են հնչեցրել, ապա փորձել են շենք մտնել:
Ի պետասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Նախնական տեղեկություններով՝ տուժել է շուրջ 40 մարդ:
Անցյալ տարվա մայիսին Ավստրալիայի կառավարությունը բյուջետային խնայողությունների ծրագրի շրջանակներում էապես բարձրացրել էր համալսարանների ուսման վարձերը: Այդ առաջարկը, սակայն, կյանքի չի կոչվել, քանի որ այն արգելափակում է Սենատը:










