Չելյաբինսկում երկնագույն ձյուն է տեղացել. պատճառները ստուգվում են (լուսանկարներ)
ՌԴ Չելյաբինսկի շրջանի բնապահպանության նախարարությունը ստուգումներ է անցկացնում Լոկոմոտիվնի գյուղում տեղացած երկնագույն ձյան կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Երկնագույն ձյան հայտնվելու փաստի առթիվ ստուգում է անցկացվում։ Նմուշներ են վերցվել համալիր ուսումնասիրության համար։ Հետազոտության արդյունքների մասին տեղեկությունը կտեղադրվի Բնապահպանության նախարարության կայքում»,- նշել են գերատեսչությունում։
Գունավորված ձյան պատճառը կարող է լինել Զատկի ձվերի համար նախատեսված ներկը, որն արտադրում է տեղի ձեռնարկությունը, պարզաբանել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Ալեքսանդրովան։
Այժմ այդ տարբերակը ստուգվում է։





















