Քննարկումներից հետո եռյակը կներկայացնի հետագա անելիքները. Իվետա Տոնոյան

15:54 • 13.02.15

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին Նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:


Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։


Հաղորդագրության մեջ ասվում է. «Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ  հանդիպումներ, որոնց  նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից   հետո Հայաստանում  ստեղծված քաղաքական իրավիճակի  քննարկումն է: 

 

Հանդիպմանը մասնակցել են նաև  ԲՀԿ խմբակցության պատգամավորներ  Նաիրա  Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան  Մարգարյանը  և  ՀԱԿ պատգամավորներ  Արամ Մանուկյանն ու  Լևոն  Զուրաբյանը:


Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ: 


Այս  ձևաչափի քննարկումները  շարունակվելու են ևս մեկ-երկու օր,  որից  հետո  եռյակը հասարակությանն է ներկայացնելու  հետագա  անելիքները»: