Թուրքիայում պայթյունի հետևանքով 2 մարդ է տուժել
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի հետևանքով աննշան վնասվածքներ է ստացել 2 մարդ, նրանցից մեկը ոստիկան է, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով նահանգապետ Իզեթին Քյուչուքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։
«Նախնական տվյալներով՝ ռումբը գտնվել է Սուրուչ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ գտնվող աղբամանում։ Երկու մարդ, որոնցից մեկը՝ ոստիկան, աննշան վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել է նահանգապետը։










