Օրեգոնի նահանգապետը հրաժարական է տվել՝ իր հարսնացուի պատճառով
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի նահանգապետ Ջոն Քիցհաբերը հրաժարական է տվել իր հարսնացուի՝ Սիլվիա Հեյզի հետ կապված սկանդալի պատճառով, գրում է Associated Press-ը:
Հեյզին մեղադրում էին, որ նա օգտագործել է իր և նահանգապետի միջև հարաբերություններն իր բիզնեսի օգտին հողատարածքներ ձեռք բերելու պայմանագրեր կնքելու համար:
Քիցհաբերը հայտարարել է, որ ոչ մի օրենք չի խախտել:
Նահանգի պետքարտուղար Քեյթ Բրաունը, ով ինչպես և Քիցհաբերը՝ Դեմոկրատական կուսակցության անդամ է, կանցնի նահանգապետի պարտականությունների կատարմանը:
Նա, այդպիսով, կդառնա այդ պաշտոնը զբաղեցրած առաջին բացահայտ բիսեքսուալը:










