Աճուրդի կհանվի Հրվ. Աֆրիկայում հայտնաբերված 100 կարատանոց ադամանդը (լուսանկարներ, տեսանյութ)
Շուտով Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը վաճառքի կհանվի Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 100 կարատանոց ադամանդը, որի արժեքը գնահատվում է շուրջ 25 միլիոն դոլար, գրում է Daily Mail-ը:
Այն համարվում է իր տեսակի մեջ հայտնի ամենախոշոր ադամանդը, որը հատված է թանկարժեք քարերի դասական կտրվածքով:
Նշվում է, որ 2013-ին Հոնկոնգում նմանատիպ ադամանդ է վաճառվել 30,6 մլն դոլարով, որը 118,28 կարատ էր:
De Beers կոչվող ադամանդն անմշակ վիճակում եղել է 200 կարատ, որը, սակայն, ուղիղ մեկ տարի վերամշակում է անցել:
Այն Նյու Յորքի աճուրդում կվաճառվի ապրիլի 21-ին:



















