Միլիարդատեր Բարի Դիլերը 130 մլն դոլար արժողությամբ լողացող այգի է կառուցելու (լուսանկարներ)
Միլիարդատեր Բարի Դիլերն ու նրա կինը՝ դիզայներ Դայան ֆոն Ֆուրստենբերգը, մտադիր են իրականություն դարձնել լողացող հանրային այգու իրենց պլանը, գրում է Business Insider-ը:
Նրանք այգու շինարարության համար ներդնելու են 113 մլն դոլար, որը կլինի Նյու Յորքի պատմության մեջ երբևէ կատարված ամենախոշոր մասնավոր ներդրումը:
Այգու նախագիծը միաձայն ընտրվել և հաստատվել է Hudson River Park Trust-ի կողմից:
Լողացող այգու կառուցումը կսկսվի 2015-ին: Այն կառուցվելու է 300 սյուն ունեցող հիմքի վրա, և ունենալու է 700 տեղանոց ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար:
Նախատեսվում է, որ այն ավարտին կհասցվի 2019-ի վերջին:


















