Պայթյուն է տեղի ունեցել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահի նստավայրի մոտ, կան զոհեր

18:50 • 14.02.15

Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի նստավայրի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:

 

Ականի պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ լրագրողները սպասում էին Զախարչենկոյի հետ մամուլի ասուլիսին: Պայթյունը տեղի է ունեցել լրագրողների հավաքատեղիից 100 հեռավորությամբ: Կա առնվազն երեք զոհ:

 

Այս միջադեպը գրանցվում է Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ  ջանքերի ֆոնին: Կողմեր պայմանավորվածությամբ` ՈՒկրաիինայում նախատեսվում է հրադարդար հաստատել փետրվարի 15-ին: