ԱՄՆ-ում հարդքոր խմբի վոկալիստը համերգի ժամանակ կուլ է տվել բարձրախոսը

00:15 • 14.02.15

ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ Live It Down հարդքոր խմբի վոկալիստ Էրիկ Սարնո կուլ է տվել բարձրախոսը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը`  The Hard Times-ին հղումով:


Խմբի անդամները պնդում են, որ Սարնոն պարբերաբար երգում է՝ բարձրախոսը  բառացիորեն բերանում : Այս անգամ կատարած ցատկից հետո նա կուլ է տվել բարձրախոսը: Չնայած միջադեպին՝ համերգը որոշ ժամանակ շարունակվել է:


Հաղորդվում է, որ բարձրախոսը բարեհաջող դուրս է բերվել երաժիշտի ստամոքսից, և  նա ներկայում   վերականգնում է ուժերը: