Իրաքի քրդերը շրջապատել են «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքը

14:16 • 14.02.15

Քրդական զինված խմբավորումների մարտիկները երեք կողմից շրջապատել են Մոսուլ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության ներքո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլն օղակի մեջ առնելն անցկացվում է այդ քաղաքն ԻՊ-ից ազատագրելու գործողությունների շրջանակում։

 

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում քրդական ուժերը կարողացել են զգալի հաջողությունների հասնել Մոսուլից դեպի հյուսիս, արևմուտք և արևելք գտնվող տարածքներն ահաբեկիչներից ազատագրելու հարցում։ Եվ այդպիսով՝ մեր գործողությունների արդյունքում ԻՊ խմբավորումն ամբողջությամբ կտրվել է այդ շրջաններից»,- հայտարարել է քրդերի Գերագույն շտաբի պետ Ջամալ Մուհամեդը։