ԱՄՆ-ում նահանգապետի պաշտոնն առաջին անգամ բացահայտ բիսեքսուալ կզբաղեցնի (լուսանկարներ)

09:18 • 14.02.15

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի պետքարտուղար Քեյթ Բրաունը, ով նահանգապետի պաշտոնում կփոխարինի հրաժարական տված Ջոն Քիցհաբերին, կդառնա այդ պաշտոնը զբաղեցրած առաջին բացահայտ բիսեքսուալը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախկինում Բրաունը բացեիբաց հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին: Հայտնի է, որ քաղաքական գործիչը նախքան իր ամուսնուն հանդիպելը  հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ:

 

Աղբյուրը հավելում է, որ Օրեգոնի նահանգապետ Քիցհաբերը հրաժարական է տվել իր հարսնացուի հասցեին հնչեցված մեղադրանքների պատճառով: Սիլվիա Հեյզին մեղադրում են պաշտոնական դիրքը հարստանալու նպատակով չարաշահելու համար:

 

Բրաունն իր հերթին ասել է, որ Քիցհաբերի հեռանալը տխուր օր է Օրեգոնի համար: