Փենսիլվանիա նահանգում մահապատիժը չեղարկվել է

11:27 • 14.02.15

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վոլֆն ուրբաթ հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել նահանգում մահապատժի կասեցման մասին, գրում է Washington Post-ը:

 

Նահանգապետն իր հայտարարության մեջ ասել է, որ նման որոշումը չի նշանակում, որ նա համակրում է ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց:

 

Միևնույն ժամանակ նա ասել է, որ արդեն ապացուցված է, որ մահապատիժն արդյունք չտվող,  հարկատուների գրպանին թանկ արժեցող և անարդար պատժի տեսակ է:

 

Նշվում է, որ Փենսիլվանիան ԱՄՆ-ի ամենապասիվ նահանգն է մահապատիժների նշանակման և իրագործման ցանկում, քանի որ 1976-ից սկսած մահապատժի միայն 3 դեպք է գրանցվել:

 

Չնայած դրան, նահանգն առաջատար է ցմահ ազատազրկումների առումով՝ ունենալով ցմահ բանտարկված 186 հանցագործ, ինչն ավելի է, քան Կալիֆորնիայի, Ֆլորիդայի, Տեխասի և Ալաբամայի ցմահ ազատազրկվածների թիվը:

 

Աշխարհում մահապատժի հայտնի տեսակներ են`գազային խցիկ, գլխատում, գնդակահարություն, էլեկտրական աթոռ, կախաղան, մահաբեր ներարկում, քարկոծում, որոնք ապաքրեականացնելու կոչ է ամեն տարի հնչեցնում ՄԱԿ-ը: