Ուկրաինայի դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳՆ՝ Սաակաշվիլիի նշանակման վերաբերյալ պարզաբանումների համար

17:43 • 15.02.15

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Վասիլի Ցիբենկոյին կանչել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանումների համար, գրում է interfax.ru-ն:

Ինչպես կիրակի օրը հայտնում են վրացական ԶԼՄ-ները, դա տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի խորհրդատուների խորհրդի ղեկավարության պաշտոնին հետախուզության մեջ գտնվող Վրաստանի նախկին Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման առնչությամբ:

Լրագրողների տեղեկություններով՝ ԱԳՆ-ում հայտարարում են, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխաիլ Ուկլեբային հանձնարարվել է խնդրել Ուկրաինայի համապատասխան գերատեսչություններին պարզաբանումներ տալ տվյալ հարցի շուրջ:

Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարել մի շարք քրեական գործերով: