Fox News-ը օգտագործել է Օբամայի լուսանկարը որպես հանցագործության մեջ կասկածվող անձ (տեսանյութ)

12:14 • 15.02.15

Fox News հեռուստաընկերությանը պատկանող, Սան Դիեգոյում գտնվող Fox 5 հեռուստակայանը պատահաբար օգտագործել է Օբամայի լուսանկարը որպես կասկածյալ՝ Սան Դիեգոյի պետական համալսարանում տեղի ունեցած բռնաբարության գործով, գրում է rawstory.com-ը:

Երբ հաղորդավարուհին պատմում է թե ինչպես է պետական համալսարանաում անարդարացիորեն պատասխանատվությունից ազատվել Ֆրանցիսկո Սուսան՝ բռնաբարության մեջ 20-ամյա կասկածյալը, այդ պահին հայտնվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը:

Fox 5-ի աշխատակից Մայք Վիլը ասել է, որ դեպքը պատահականություն է և նրանք իսկապես ցանկություն չունեին վարկաբեկել կամ անարգել Օբամային:  

Տեսանյութում ԱՄՆ նախագահի լուսանկարը հայտնվում է 0,15 րոպեին: