Իտալիան փակել է իր դեսպանությունը Լիբիայում
Իտալիայի դեսպանությունն անվտանգության նկատառումներով դադարեցրել է աշխատանքը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Բոլոր աշխատակիցները տարհանվել են և վերադարձել հայրենիք:
Ինչպես փոխանցում է BBC-ն՝ Իտալիան վերջին եվրոպական երկիրն էր, որի դիվանագետները շարունակում էին աշխատել Տրիպոլիում` չնայած լարված իրավիճակին:
Իտալիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է, որ դեսպանության աշխատակիցների անվտանգությունը այլևս չի կարող երաշխավորվել ոչ հյուրանոցում, որտեղ նրանք բնակվում էին, ոչ էլ դեսպանության տարածքում:
Լիբիայում շարունակվում են զինված հակամարտությունները իալամիստ ապստամբների և կառավարական ուժերի միջև, որոնք վերահսկում են երկրի տարածքի մի մասը միայն:










