Խորվաթիայում տեղի է ուենցել պատմության մեջ առաջին կին նախագահի երդմնակալությունը

19:57 • 15.02.15

Խորվաթիայում տեղի է ունեցել Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի երդմնակալության արարողությունը, ով դարձել է նախագահական ընտրություններում հաղթած առաջին կինը:

Ինչպես հայտնում է  Газета.Ru-ն`Agence France-Presse-ին հղումով, երդմնակալության ելույթում վերջինս խոստացել է անել այն ամենը, ինչ իր ուժերի սահմաններում է, որպեսզի «Խորվաթիան դառնա հարուստ երկիր»:

Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ով ընտրություններում ներկայացնում էր «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» պահպանողական ընդդիմադիր կուսակցությունը, երկրորդ փուլում ձայների 51.4  տոկոսով հաղթել է գործող նախագահ Իվո Յոսիպովիչին: