Գերմանացի խորհրդարանականները կոչ են արել Մերկելին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել
Մինսկի պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անհրաժեշտ է խաղաղության համար Նոբելյան մրցանակ շնորհել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մեջ ունեցած ներդրման համար:
Նման կարծիք է հայտնել Բունդեստագում գերմանա-ուկրաինական խորհրդարանական խմբի նախագահ Կարլ-Գեորգ Վելմանը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:
«Այն, ինչ Մերկելը ձեռք է բերել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին Մինսկում, դժվար է գերագնահատել»,- ասել է նա: «Եթե դա բերի երկարատև խաղաղության, ապա Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնումը նման ձեռքբերումների համար կլինի տրամաբանական քայլ»,- կարծում է Վելմանը:
Միևնույն ժամանակ պատգամավորը նախազգուշացրել է վաղաժամ լավատեսությունից: «Մենք խոսում ենք ընդամենը հրադադարի ռեժիմի մասին, և դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կպահպանվի»,- նշել է նա:










