Նոր Զելանդիայում 100-ից ավելի կետեր են սատկել
Չնայած Նոր Զելանդիայի Farewell Spit ծովափում փրկարարների և կամավորների հուսահատ ջանքերին օգնելու ծովային կենդանիներին՝ ծանծաղուտներում խրված ավելի քան 100 կետերը սատկել են, գրում է euronews.com-ը:
Լուրջ մտավախություններ կան, որ հետագայում դեպքը կարող է կրկնվել նույն կամ ավելի թվով կետերի մասնակցությամբ:
Farewell Spit ծովափը մշտապես հայտնի է եղել կետերի մասնակցությամբ նման միջադեպերով, սակայն այս դեպքը ամենախոշորն էր Նոր Զելանդիայի պատմության մեջ:
Գիտնականները նման երևույթում մեղադրում են մարդու կողմից ստեղծված մեքենաների և սարքերի օգտագործումը ծովի հատակին, որը բերում է կենդանիների ապակողմնորոշմանը:










