Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ պարել են կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար (տեսանյութ)

12:34 • 15.02.15

Կաթոլիկ դպրոցի հազարավոր ուսանողներ, հոգևորականներ և այլ կանայք սբ. Վալենտինի տոնի նախօրեին մասնակցել են բազմամարդ արշավին, որի շրջանակներում պարում են՝ հանուն կանանց նկատմամբ բռնությունների և խտրականության դադարեցման, գրում է euronews.com-ը:

Արշավը կրում է One Billion Rising անունը հիմնադրվել է 2012-ին Իվ Էնսլերի կողմից, ով նաև կանանց իրավունքներին վերաբերվող բազմաթիվ թատերական պիեսների և էսսեների հեղինակ է:

Այն թարգմանաբար նշանակում է  «մեկ միլիարդը ոտքի է կանգնում». ՄԱԿ-ի կողմից ներկայացված ուսումնասիրության տվյալների՝ ամբողջ աշխարհում 3 կանանցից մեկը իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում է սեռական, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։