Ուկրաինայի նախագահը հրամայել է դադարեցնել կրակը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է արձակել Դոնբասի հակամարտության տարածքում կրակի դադարեցման մասին` Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Այդ մասին նա հայտարարել է երկրի Գլխավոր շտաբում:
«Ես հրամայում եմ Ուկրաինայի զինված ուժերին, Ազգային գվարդիային, ՆԳՆ ստորաբաժանումներին, Սահմանապահ ծառայությանը և Անվտանգության ծառայության ստորաբաժանումներին դադարեցնել կրակը»,- ասել է նա:










