Գերմանական քաղաքում ահաբեկչության վտանգի պատճառով չեղյալ է հայտարարվել կառնավալային շքերթը
Ահաբեկչական ակտի վտանգի պատճառով չեղյալ է հայտարարվել Գերմանիայի հյուսիսային հատվածում կառնավալային շքերթը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Որոշումը կայացվել Բրաունշվեյգեում միջոցառման մեկնարկից ընդամենը ժամեր առաջ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Շքերթը պետք է սկսվեր տեղի ժամանակով ժամը 12:20:
Ոստիկանությունը հայտնել է, որ «հատուկ ծառայություններում հուսալի աղբյուրներից հայտնի է դարձել իսլամական երանգներով ահաբեկչության կոնկրետ վտանգի մասին»:
Ոստիկանությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել կառնավալային շքերթը՝ Բրաունշվեյգեի քաղաքապետ Ուլրիխ Մարկուրտի և կառնավալի կազմակերպչական խմբի հետ համաձայնեցնելով:
Այցելուներին խորհուրդ է տրվել չմոտենալ շքերթի նախատեսված ուղեգծին, իսկ զբոսաշրջիկներին՝ ընդհանրապես խուսափել Բրաունշվեյգե այցելելուց:










