Արարատի մարզում թունավորումից 2 մարդ է մահացել
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի տներից մեկում երկու քաղաքացու դի կա, իսկ տան մոտակայքում առկա է գազի հոտ:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շիրազի փողոցի տներից մեկում թունավորումից մահացել են Ս. Ս.-ը (ծնվ. 1930թ.) և Ֆ. Հ.-ը (ծնվ. 1934թ.):










