Մեծ Բրիտանիայում առաջարկել են առցանց դատեր անցկացնել
Մեծ Բրիտանիայում առաջարկել են առցանց դատական գործընթացներ վարել իրավական վեճերը լուծելու համար, գրում է The Independent-ը:
Դատավորները պետք է քննեն մինչև 25 հազար ֆունտ ստերլինգի առնչվող հայցերն էլեկտրոնային տարբերակով ներկայացված փաստաթղթերի վերլուծությունից հետո, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հեռախոսային լսումներ կազմակերպեն:
Այսպիսով՝ հայցվորը և պատասխանողը կարիք չեն ունենա ցուցմունք տալու համար անձամբ ներկայանալ:
Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանի քաղաքացիական հարցերով կոլեգիայի նախագահ Ջոն Էնթոնի Դայսոնի կարծիքով՝ այդ քայլը մեծ նշանակություն կունենա Բրիտանիայի արդարադատության համար և թույլ կտա համակարգին համընթաց լինել զարգացող նորագույն տեխնոլոգիաներին:










