ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Լիբիայում ահաբեկիչների կողմից 21 քրիստոնյաների սպանությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:
Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,–ասվում է հայտարարությունում։










