Ծառուկյանի տարածքները հսկողներն աշխատանքից ազատվել են բարեփոխումների շրջանակում.Ա. Ահարոնյան

13:34 • 16.02.15

Ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է իրականացվում Պետական պահպանության գլխավոր վարչությունում (ՊՊԳՎ) և այն ծառայողները, ովքեր չեն համապատասխանում Ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցների  համար նախատեսված չափանիշներին, ոչ պրոֆեսիոնալ են, ազատվում են աշխատանքից:


Այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների պահպանությամբ զբաղվող ՊՊԳՎշուրջ 200 աշխատակից աշխատանքից ազատվել է:


«Եվ խնդրում եմ սա դիտարկել Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում»,- ավելացրեց Աշոտ Ահարոնյանը:


Նշենք, որ օրենքը թույլատրում է, որպեսզի ՊՊԳՎ աշխատակիցները փոխարինվեն մասնավոր ընկերության պահնորդներով, այն տարբերությամբ միայն, որ վերջիններս չեն կարող զինված լինել, այլ միայն կարող են օգտվել հատուկ միջոցներից: