Բակո Սահակյանը Վիգեն Սարգսյանի հետ քննարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ԼՂՀ-ում

11:52 • 16.02.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:


Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:


Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր:


Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:


Նախագահ Սահակյանը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ: