2014 թվականին ԱՄՆ քաղաքացիությունից ռեկորդային թվով ամերիկացի է հրաժարվել

10:14 • 16.02.15

2014 թվականին ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է ռեկորդային թվով ամերիկացի՝ 3 հազար 415 մարդ: Այդ մասին են վկայում ԱՄՆ հարկային վարչության և երկրի ֆինանսների նախարարության տվյալները, հաղորդում է CNN Money-ն:

 

2013 թվականի համեմատ աճը կազմել է 14 տոկոս: Այս թիվը 15 անգամ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը, երբ քաղաքացիությունից հրաժարվել էր ընդամենը 231 մարդ:

 

Մասնագետների համաձայն՝ դա կապված է ԱՄՆ-ում հարկման բարդ մեխանիզմի հետ, որն անտանելի բեռ է դառնում վերաբնակեցվածների համար: Նրանք հայտնում են, որ հաշվետվությունների համար նրանք ստիպված են լինում այնքան շատ փաստաթուղթ հավաքել, որ արդյունքում ստիպված են լինում հաշվապահներ վարձել, ինչն արժենում է մոտ 1.000 դոլար: