ԵՄ-ն ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկը

12:25 • 16.02.15

Եվրոպական միությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ սահմանափակումները հրապարակվել են ԵՄ-ի պաշտոնական ամսագրում և ուժի մեջ են մտել հրապարակման պահից:

 

ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնն ու ևս 3 ռուսաստանցի ներառվել են ընդլայնված ցանկում:

 

Դրանում ներառված են նաև Ուկրաինայի արևելքի 14 բնակիչ և 9 կազմակերպություն:

 

ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։