Ֆրանսիայի լավագույն հացթուխին մեղադրել են չափազանց շատ աշխատելու համար

23:55 • 16.02.15

Ստեֆան Կազնավը, ով արժանացել է «Լավագույն բագետ-2014» տիտղոսին, մեղադրվել է չափազանց ջանասեր աշխատելու համար: 


Ինչպես գրում է Euromag-ը` Euronews-ին հղումով, նրա հացաբուլկեղենի խանութը բաց էր լինում շաբաթը  յոթ  օր, ինչը ֆրանսիական օրենքների համաձայն` արգելվում է:


«Աշխատանքի տեսուչը երկու անգամ եղել է ինձ մոտ, ոստիկանությունն ինձ հարցաքննել է, ասես` ես կողոպտիչ լինեմ: Իսկ հիմա ինձ դատարանն է սպասում», - պատմել է հացթուխը:


Կազնավին հարկադրել են աշխատել շաբաթը վեց օր: Խանութն այժմ փակ է երկուշաբթի օրերին: Նրա խոսքով` իր կորուստը կկազմի 250 000 եվրո, ստիպված կլինի որոշ աշխտակիցների ազատել: «Ես, իհարկե, զարմացած եմ, բայց այդպիսին են օրենքները», - ասել է Կազնավը: Նրա հաճախորդները ևս վրդովված են և զարմացած, որ նրան թույլ չեն տալիս աշխատել: 


Ավելի քան մեկ դար առաջ ընդունված ֆրանսիական օրենքը շաբաթը յոթ օր աշխատել թույլ է տալիս միայն մի շարք հաստատությունների, օրինակ` հյուրանոցների, հրշեջ ծառայությանը, լրագրողներին: