Իբրահիմովիչը մարմնի վրա դաջել է 50 անոթի մարդու անուն` աջակցելով ՄԱԿ-ի Պարենային ծրագրին (լուսանկարներ, տեսանյութ)
Համաշխարհային ֆուտբոլի աստղ Զլատան Իբրահիմովիչը բացահայտել է, թե ինչու է հանել մարզաշապիկը` տոնելով շաբաթ Պարիս Սեն Ժերմենին ոչ-ոքի պարգևած գոլը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` շվեդ հարձակվողը իր աջակցությունն է ցույց տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային բարեգործական ծրագրին` մարմնի վրա դաջելով քաղցից տառապող 50 աղքատ մարդու անուն:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը օգնություն է ցույց տվել 805 մլն քաղցած մարդկանց ողջ աշխարհում, որոնցից 50-ի անուններն ընտրել և խորհրդանշական կարգով իր մարմնի վրա դաջել է Իբրահիմովիչը:



















