Ութ ներգաղթյալ, այդ թվում` Հայաստանից, կտրել է երակները Մոսկվայի ժամանակավոր կալանքի կենտրոնում

19:10 • 16.02.15

Ութ օտարերկրացի կտրել են իրենց երակները օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանքի Մոսկվայի կենտրոնում` որպես բողոքի նշան վատ պայմանների դեմ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Москва» քաղաքային լուրերի գործակալությանը:

 

«Վնասվածքները վտանգավոր չեն եղել, բոլոր ութ վիրավորները տեղում ստացել են օգնություն»,- հայտարարել են կազմակերպությունում:

 

Հայաստանից, Վրաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից վիրավոր ներգաղթյալները պահվել են մեկուսարանում պետական սահմանի ռեժիմը խախտելու համար: