Բահրեյնն ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ռազմական ինքնաթիռներ է տրամադրել Հորդանանին

09:20 • 16.02.15

Բահրեյնը Հորդանանին ինքնաթիռներ է տրամադրել՝ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Բահրեյնի Թագավորության ռազմական ինքնաթիռները Հորդանանի Թագավորություն են հասել երեկ՝ մասնակցելու ահաբեկչությունն արմատախիլ անելու միջազգային ջանքերին:

 

Այս քայլը համարվում է նաև օգնություն՝ Հորդանանի պաշտպանության հարցում երկկողմ հարաբերությունների շրջանակում:

 

Թե ի՞նչ ինքնաթիռներ են դրանք, և ի՞նչ քանակությամբ, չի հաղորդվում:

 

Անցյալ շաբաթ Բահրեյնի թագավոր Խամադ բեն Իսա ալ-Խալիֆան այցելել էր Ռուսաստան, որտեղ Աբդալլա 2-րդ թագավորին ցավակցել էր ԻՊ-ի կողմից հորդանանցի օդաչուի հանդեպ դաժան հաշվեհարդարի կապակցությամբ:

 

Բահրեյնն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ մասնակցում է «Իսլամական պետության» դիրքերին հարվածներ հասցնող միջազգային կոալիցիային:

 

Հորդանանցի օդաչուի պատանդ ընկնելուց հետո ԱՄԷ-ն դադարեցրել էր իր մասնակցությունը կոալիցիային՝ պահանջելով ապահովել մարտական հանձնարարություն կատարող օդաչուների անվտանգությունը, սակայն մի քանի օր առաջ վերանայել է իր որոշումն ու F16 տիպի կործանիչներ ուղարկել Հորդանան: