Դքսուհի Քեյթը կոչ է անում մտածել երեխաների հոգեկան առողջության մասին (տեսանյութ)

16:24 • 16.02.15

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հատուկ տեսաուղերձում կոչ է արել բրիտանացիներին ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց երեխաների հոգեկան վիճակին, գրում է РИА Новости-ն։

 

«Մենք պետք է օգնենք երիտասարդներին և նրանց ծնողներին հասկանալ, որ օգնության մասին խնդրանքը թուլության նշան չէ։ Երեխայի հոգեկան վիճակը նույնքան կարևոր է, որքան նրա ֆիզիկական առողջությունը, և նույնպիսի աջակցություն է պահանջում»,- ասել է Քեյթը Մեծ Բրիտանիայում Երեխաների հոգեկան առողջության շաբաթվա կապակցությամբ, որն անցկացվում է դքսուհու հովանու ներքո գործող Place2Be բարեգործական կազմակերպության կողմից։

 

«Ոչ ոք չի ամաչում օգնություն խնդրել երեխայի համար, երբ նա կոտրում է ձեռքը, և մենք պետք է նույնքան պատրաստ լինենք օգնել երեխային, ով էմոցիոնալ դժվարություններ ունի։ Մենք Ուիլյամի հետ անկեղծորեն հավատում ենք, որ վաղ միջամտությունը կարող է կանխել մանկական խնդիրների՝ ավելի լուրջ հետևանքների վերաճելը»,- նշել է դքսուհին։