Լենինին նոր կոստյում են հագցնելու
Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի մումիֆիկացված մարմինը, որը գտնվում է Լենինի անվանական դամբարանում, նոր հանդերձավորում է ստանալու, գրում է lenta.ru-ն:
Անվտանգության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վիկտորյա Բոգոմոլովան հայտնել է, որ կոստյում հագցնելու և այլ կանոնավոր պրոցեդուրաներ իրականացնելու նպատակով դամբարանը փակ է լինելու փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ ստուգվելու և փորձարկվելու են դամբարանում տեղադրված նոր սարքավորումների աշխատանքները: Մումիայի կոստյումը փոփոխվում է մի քանի տարին մեկ:
Լենինի հագուստը փոխելու են Դեղամիջոցների և անուշաբույր բույսերի համառուսաստանյան ինստիտուտի կենսաքիմիկոսները:










