Մամեդյարովը կմեկնի Վրաստան

17:06 • 16.02.15

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 19-ին երկօրյա այցով մեկնելու է Թբիլիսի:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը, այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Դավիդ Կերեսելիձեն:

 

«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է ու խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը:  Մենք քննարկելու շատ հարցեր ունենք էներգետիկայի, տնտեսության, տրանսպորտի ոլորտներում, և մեծ նշանակություն ենք տալիս այդ այցին»,- հայտարարել է Կերեսելիձեն:

 

Նրա խոսքով՝ Վրաստանում Մամեդյարովը կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կքննարկի առկա և ապագա համատեղ ծրագրերը: