Մոնղոլիան Ռուսաստանի առաջատար գործընկերներից է. Նարիշկին

09:56 • 16.02.15

Ռուսաստանն ու Մոնղոլիան չունեն որևէ քաղաքական խնդիր, որը կարող էր խանգարել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, երկուշաբթի հայտարարել է ՌԴ պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Փետրվարի 15-16-ը Նարիշկինը պաշտոնական այցով գտնվում է Մոնղոլիայում: Երկրի վարչապետ Չիմեդիյն Սայխանբիլեգի հետ հանդիպման ժամանակ Նարիշկինը նշել է, որ Մոնղոլիան Ռուսաստանի համար առաջատար ռազմավարական դաշնակիցներից է:

 

Նրա խոսքով՝ միջազգային քաղաքականության հարցերի մեծ մասի դեպքում Ռուսաստանը և Մոնղոլիան միանման կամ շատ մոտ դիրքորոշում ունեն: