ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է Ուկրաինայում Ռուսաստանի ներկայության ապացույցներ ունենալու մասին
ՆԱՏՕ-ն փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են ռուս զինվորականների ներկայությունն Ուկրաինայի հակամարտության գոտում։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում, փոխանցում է Лента-ն։
«Մեր հետախուզության միջոցները փաստաթղթային տվյալներ են տրամադրում Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին, մենք դա տեսնում ենք անկախ աղբյուրների, անկախ լրագրողների տվյալներում, ստանում ենք այդ տեղեկությունը ոչ պետական կազմակերպություններից, որոնք հայտնում են մեզ զոհված ռուս զինծառայողների մասին»,- ասել է Սթոլթենբերգը։
Նա հայտնել է նաև հակամարտության գոտում տեղակայված ռազմական տեխնիկայի վերաբերյալ ԵԱՀԿ հաշվետվությունների մասին։ Այդ ռազմական մեքենաների շահագործման համար անհրաժեշտ է ռուս զինվորական խորհրդատուների ներկայությունը, կարծում է գլխավոր քարտուղարը։










