Ամերիկյան հեռուստաալիքը բռնաբարության համար կասկածվողի փոխարեն Օբամայի լուսանկարն է ցուցադրել

09:17 • 16.02.15

Ամերիկյան Սան Դիեգո քաղաքից հեռարձակվող ամերիկյան Fox 5 հեռուստաալիքը սխալմամբ ցույց է տվել նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը` բռնաբարության իրականացման համար կասկածվող տղամարդու լուսանկարի փոխարեն:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, հետաքրքրական է, որ Օբամայի լուսանկարի տակ եղել է հետևյալ գրությունը. «Մեղադրանքներ չկան»:

 

Տվյալ լուսանկարն ուղիղ եթերում ցուցադրվել է 5 վայրկյան, որի ընթացքում հաղորդավարն ասել է. «Սան Դիեգոյի պետական համալսարանում բռնաբարություն իրականացրած միակ կասկածյալին մեղադրանքներ չեն ներկայացվի»:

 

Աղբյուրը հավելում է, որ տեղի ունեցած տհաճ միջադեպի համար հեռուստաալիքը ներողություն չի խնդրել, սակայն այս առումով բողոքներ չեն եղել: