Օմսկում 30-ամյա հայ տղամարդու բաճկոնի թևքի մեջ 1 կգ հերոին է հայտնաբերվել. նա ձերբակալված է
Օմսկում (ՌԴ) 30-ամյա հայազգի տղամարդ է ձերբակալվել՝ Օկտյաբորսկի շրջանում մեծ քանակությամբ հերոինի վաճառքի փորձի ժամանակ, գրում է superomsk.ru-ն:
Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ 1,1 կգ հերոին է հայտնաբերվել, որը թաքցված է եղել բաճկոնի թևքի մեջ՝ հետագա վաճառքի նպատակով:
Նա մեծ քանակությամբ թմրանյութեր է վաճառել մանրածախ թմրավաճառներին և նախկինում դատվել թմրանյութերի տարածման հոդվածով:
Այժմ նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ թմրանյութերի առանձնակի մեծ չափերի վաճառքի նախապատրաստման փաստի հիման վրա:
Ըստ ՌԴ օրենսդրության՝ նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում:
Թե որտեղից է նա հայթայթել թմրանյութերը՝ չի նշվում:










